Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum

Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum

Բազմամյա սոխուկավոր բույս է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Փոքր ցածրաճ բույս է` փայլուն, սպիտակ, աստղաձև, բուրումնավետ ծաղիկներով, որոնք հավաքված են գեղեցիկ հասկիկներում: Ծաղիկները սովորաբար բացվում են  կեսօրից առաջ: Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր արանիքներով:

 

Մեր հանրապետությունում տարածված են աստղաշուշանի ութ տեսակ, որոնցից մշակության համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում լեռնային (птицемлечник горный, оrnithogalum montanum) և Շելկովնիկովի (П.Шелковникова, O.schelkownikowii) տեսակները, որոնք մյուսների համեմատությամբ առավել դեկորատիվ են:

 

Աստղաշուշանները միաժամանակ աչքի են ընկնում մեծ դիմացկունությամբ: Ձմռան սառնամանիքներից չեն տուժում, լավ են դիմանում ժամանակավոր երաշտին, բավականին չորադիմացկուն են և լուսասեր: Բազմանում են սոխուկներով և  սոխուկների ձագուկներով: Պատկանում են այն հազվագյուտ բույսերի թվին, որոնք տարածված լինելով վայրի վիճակում, մեծ հետաքրքրություն են ներկայացնում մշակության մեջ ներդնելու տեսակետից:

 

Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum

Աստղաշուշան - Птицемлечник - Ornithogalum

 

 

Միաժամանակ այս ցեղի որոշ տեսակներ հազվագյուտ են համարվում և պահպանության խիստ կարիք են զգում (օրինակ` Տեմպսկու աստղաշուշանը):

 

Պիտանի է վաղ գարնանային ձևավորումների համար որպես ծաղկային օջախներ կամ եզրաշերտեր:    

 

Հեղինակ. Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ